Իրանը դադարեցրել է ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Telegram բջջային հավելվածի արգելափակումը: Telegram և Instagram բջջային հավելվածներն արգելափակվել էին դեկտեմբերի վերջին սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները պնդում էին, որ հավելվածներն օգտագործվում են անկարգություններ կազմակերպելու համար: